Եվրոպական միությունը շարունակում է խրախուսել ԵԱՀԿ ՄԽ ջանքերը28 ապրիլի 2009 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Գոյություն ունեն բավականաչափ պահեր, բավականաչափ նոր հնարավորութուններ, որոնք կարող են նպաստել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Այդ մասին Բրյուսելում հայտնել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:«Մենք խրախուսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն այդ հարցում: Եթե Հարավային Կովկասում բացվեն տրանսպորտային կապերն ու հաղորդակցությունները, ապա տարածաշրջանում անվտանգությունը կմեծանա»,- նշել է եվրոպացի դիվանագետը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գլխավոր արգելքներից է կողմերի տեղեկացվածության բացակայությունը: «Նոր սերունդ է աճել, որը ոչինչ չգիտի հակառակ կողմի մասին: Լավագույն դեպքում նրանք մեծացել են արհամարելու մթնոլորտում, վատագույն դեպքում` հակառակ կողմին ընդունում են որպես թշնամի»,- ընդգծել է Փիթեր Սեմնեբին, հաղորդում է ԱՊԱ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |