Ալի Բաբաջան. Շուտով վեցակողմ բանակցություններ կսկսվեն Ղարաբաղի շուրջ30 ապրիլի 2009 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում վեցակողմ բանակցություններ կսկսվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի մասնակցությամբ: Այդ մասին Թուրքիայի խորհրդարանում կայացած լսումների ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, բոլոր այն քայլերը, որ ձեռնարկում է Թուրքիան Կովկասում, բխում է Ադրբեջանի շահերից: «Թուրքիան չափազանց շահագրգիռ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ ողջ աշխարհի ուշադրությունն այս գործընթացի հանդեպ աճել է: Բանակցությունները պետք է սկսվեն արդեն մի քանի ամսից: Սակայն տարածաշրջանին վերաբերող հարցերի համապարփակ քննարկման ժամկետը կորոշվի այն բանից հետո, երբ վեց երկրներ` Թուրքիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Շվեյցարիան, Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցնեն դա իրենց դիվանագիտական ուղիներով: «Մենք ձգտում ենք ոչ միայն կարգավորել հարաբերությունները Թուրքիայի ու Հայաստանի միջեւ, այլ նաեւ լիովին կարգավորել Բաքվի ու Երեւանի հարաբերությունները»,-ընդգծել է Բաբաջանը, գրում է են թուրքական ԶԼՄ-ները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Բալայանը, Հայաստանն ոչ մի առաջարկ չի ստացել այնպիսի բանակցություններին մասնակցելու վերաբերյալ, որի մասին խոսել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |