Առաջին եռամսյակում MasterCard-ի մաքուր եկամուտը կազմել է $367,2 մլն 2 մայիսի 2009 - 14:15 AMT PanARMENIAN.Net - 2009թ. առաջին եռամսյակում լպաստիկ վարկային քարտերի սպասարկման աշխարհի ամենախոշոր ընկերություններից մեկի` MasterCard-ի մաքուր եկամուտը կազմել է 367,2 միլիոն ԱՄՆ դոլար, ասվում է ընկերության` ուրբաթ օրը հրապարակված մամլո հաղորդագրության մեջ:Անցյալ տարվա միեւնույն շրջանի արդյունքներով, MasterCard-ի մաքուր եկամուտը կազմել է 446,9 միլիոն ԱՄՆ դոլար: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մեկ բաժնետոմսին բաժին հասնող եկամուտը կազմել է 2,8 դոլար անցյալ տարվա 3,37 դոլարի փոխարեն: Առաջին եռամսյակում ընկերության մաքուր հասույթը կազմել է 1,15 միլիարդ դոլար ի համեմատ 1,18 միլիարդի անցյալ տարվա միեւնույն շրջանում: 2008թ. արդյունքներով, MasterCard-ի մաքուր կորուստը կազմել է 254 միլիոն դոլար (1,95 դոլար մեկ բաժնետոնմսից)` հաշվի առնելով հատուկ ծախսերը, ինչպիսիք են դատական ծախսերը: Առանց հատուկ ծախսերի հաշվառման ընկերության մաքուր հասույթն անցյալ տարի կազմել է 1,2 միլիարդ դոլար (9,45 դոլար մեկ բաժնետոմսից): Ընկերության մաքուր հասույթը 2008թ. աճել է 22,7%-ով ի համեմատ 2007թ. մինչեւ 5 միլիարդ դոլարով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |