«Մանկական Եվրատեսիլում» ՀՀ-ն ներկայացնող Yan Girls խումբը 3-րդ տեղն է զբաղեցրել27 նոյեմբերի 2023 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը 3-րդ տեղն է զբաղեցրել «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում։ Խումբը 180 միավոր է հավաքել։ Մրցույթի հաղթող է դարձել Ֆրանսիայի ներկայացուցիչը, իսկ երկրորդն Իսպանիան է։ Մրցույթի հաղթողը որոշվել է առցանց քվեարկության և ժյուրիի ձայների հանրագումարով ՝ 50/50 հարաբերակցությամբ: Ժյուրիի քվեարկությամբ ՀՀ–ներկրորդն հորիզոնականում էր։ Առցանց քվեարկության արդյունքներին միացվել են ժյուրիի կողմից տրված ձայները և Հայաստանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում: Yan Girls խումբը ներկայացել է Do It My Way երգով: Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան և Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան: Մրցույթին մասնակցել է 16 երկիր: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |