STRATFOR.Ղարաբաղյան հարցը հայ-թուրքական բանակցությունների մաս չի կազմում 4 մայիսի 2009 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Միանգամայն իրական է, որ Թուրքիան այնուամենայնիվ կբացի սահմանը Հայստանի հետ: Թուրքիան իրեն այնքան էլ լավ չի զգում` բացելով սահմանը առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման, սակայն միեւնույն ժամանակ նա չի տեսնում, թե ինչպես կարող է այն լուծվել: Ռուսաստանն ու Թուրքիան իրոք չեն ցանկանում ներքաշվել ղարաբաղյան հակամարտության մեջ: Նրանք հասկանում են, որ եթե անեն դա, ապա անկախ նրանից, թե ում կողմը կբռնեն, դա կհարուցի եւ հայերի, եւ ադրբեջանցիների դժգոհությունը: Այդ մասին հայտարարել է STRATFOR կենտրոնի վերլուծաբան Մարկո Պապրկը: Նրա խոսքերով, այս դեպքում կտուժեն Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները: «Շատերը Թուրքիայում ցանկանում են, որ գործընթացը զարգանա, այն դեպքում, երբ մի մասը վախենում է Ադրբեջանի բացասական արձագանքից: Եթե Բաքվում որոշեն զայրանալ Անկարայի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով, ապա հարց կծագի` արդյոք Անկարան պատրաստ է հույսը դնել Մոսկվայի վրա: Ավելին, ղարաբաղյան հարցը բանակցությունների մաս չի կազմում: «Ադրբեջանն, անշուշտ, կարող է բարձրացնել գազի գինը Թուրքիայի համար, սակայն կա նաեւ Եվրոպան: Եվ եթե եվրոպացիները համարեն, որ ադրբեջանա-թուրքական վեճը կարող է վնասել նրանց էներգետիկ մատակարարմանը, ապա եւս կարող են ներքաշվել բանակցությունների մեջ եւ Բաքուն, հնարավոր է, որ ցանկանա խաղարակել այս խաղաքարտը»,-նշել է Պապիկը, հաղորդում է 1news.az: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |