Հայկական ֆիլմն առաջին անգամ՝ Օսկարի shortlist-ում22 դեկտեմբերի 2023 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմն ընդգրկվել է ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի՝ Օսկարի shortlist-ում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը: «Տեղի է ունեցել ևս մի պատմական աննախադեպ իրադարձություն՝ առաջին անգամ պաշտոնապես հայկական ֆիլմը հասավ Օսկարի շորթլիսթ՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմերից, այդ թվում՝ Վիմ Վենդերսի, Ակի Կաուրիսմյակիի, Ջոնաթան Գլեյզերի և այլոց։ Սա նշանակում է, որ նոմինանտ դառնալուն մնացել է ընդամենը 1 քայլ, բայց կարևոր է հասկանալ, որ անկախ հետագա ամենից սա արդեն իսկ հսկայական հաղթանակ է»,–ասվում է գրառման մեջ։ Ավանեսյանը նաև շնորհավորանքի խոսքեր է ուղղել ռեժիսոր և դերասան Միքայել Գուրջյանին, արտադրական հայակական կողմիպրոդյուսեր Արման Նշանյանին, պրոդյուսեր Անի Ոսկանյանին, ինչպես նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնին։ «Ամերիկացի» ֆիլմը պատմում է ցեղասպանությունից փրկված և ԱՄՆ հասած հայ երիտասարդի մասին, որը 1947թ.–ին վերադառնում է խորհրդային Հայաստան։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |