Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ադրբեջանի մեղադրանքները և պահանջել ազատ արձակել իր քաղաքացուն11 հունվարի 2024 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեղադրանքները և պահանջել ազատ արձակել Բաքվում կալանավորված իր քաղաքացուն։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հայտնում է Արմենպրեսը։ «Մենք վճռականորեն հայտարարում ենք, որ մերժում ենք Ադրբեջանի կողմից մեղադրանքները, որոնք միտված են մեր դեմ իր թշնամական գործողություններն արդարացնելուն», - նշել են գերատեսչությունից՝ կամայական որակելով Ադրբեջանում ֆրանսիացու կալանավորման գործողությունը։ Ըստ ֆրանսիական արտաքին դիվանագիտական գերատեսչության՝ մինչ այժմ Բաքվում Ֆրանսիայի հյուպատոսության աշխատակիցները երկու անգամ կարողացել են այցելել կալանավորված քաղաքացուն, իսկ դիվանագետները կապի մեջ են նրա հարազատների հետ։ «Ինչպես մենք արդեն հնարավորություն ենք ունեցել ասել Ադրբեջանի իշխանություններին, այս կալանավորումը համարում ենք անհիմն և կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին», - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ լրտեսության կասկածանքով Բաքվում ձերբակալվել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ադրբեջանական դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ չորս ամսով։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ |