Արսեն Ջուլֆալակյանը հանդես կգա Արգենտինայի դրոշի ներքո![]() 23 հունվարի 2024 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը փոխել է սպորտային քաղաքացիությունը: Այդ մասին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։ «Արսեն Ջուլֆալակյանն արդեն 4 տարի է, ինչ Հայաստանի դրոշի ներքո հանդես չէր գալիս: Նա որոշում է կայացրել սպորտային քաղաքացիությունը փոխել և հանդես է գալիս Արգենտինայի դրոշի ներքո»,-ասել է նա: Ջուլֆալակյանն Արգենտինայի դրոշի ներքո օրեր առաջ մասնակցել է Ֆրանսիայում կայացած Գրան Պրիին և դարձել է արծաթե մեդալակիր: Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է երեք Օլիմպիական խաղերի` Պեկին-2008, Լոնդոն-2012, Ռիո-2016: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |