Ադրբեջանը մտադիր է Բերձորի Սբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածել![]() 31 հունվարի 2024 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Սոցցանցերում հրապարակված տեսագրությունները հաստատել են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, հավանաբար, մզկիթի վերածելու մասին` դեռևս 2022 թվականին առաջացած հիմնավոր կասկածները, հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետխորհուրդը։ Նշվում է, որ Ադրբեջանի` պետական մակարդակով հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականության ևս մեկ դրսևորման ապացույցներ են հասանելի դարձել։ «Այժմ եկեղեցին շրջափակված է քողարկիչներով, իսկ տարածքում, ըստ երեւույթի, կատարվում կամ կատարվելու են շինարարական աշխատանքներ։ Մինչ այդ հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ եկեղեցին կվերածվի մզկիթի` երկու մինարեթներով»,–ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |