Ղարաբաղն ու հայ-թուրքական հարաբերությունները կարող են դառնալ Լավրովի ու Քլինթոնի հանդիպման գլխավոր թեման

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կժամանի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Բանակցությունների հիմնական թեման ռազմավարական հարձակողական սպառազինությունն է, դրա շուրջ նոր համաձայնագիրը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սպառազինությունների մասին այժմ գործող պայմանագրի ժամկետը սպառվում է ընթացիկ տարում: Պայմանագրով նախատեսվում է ռազմավարական հարձակողական սպառազինության արսենալի սահմանափակում եւ աշխարհում նրա տարածման հանդեպ վերահսկողություն:



Լավրովի այցը Վաշինգտոն կհաջորդի Հիլարի Քլինթոնի բանակցություններին Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ-ների ղեկավարների հետ, այնպես որ, չի բացառվում, որ Հարավային Կովկասի, հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության թեմաները կլինեն Քլինթոնի եւ Լավրովի բանակցությունների ուշադրության կենտրոնում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---