Պետդեպարտամենտ. Ադրբեջանը շատ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ շատ սերտ փոխհարաբերություններ են ծավալվել: Այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը : «Մենք պատրաստվում ենք քննարկել, թե ինչպես կարող ենք ընդլայնել եւ խորացնել այդ հարաբերությունները: Ինչպես ձեզ հայտնի է, Ադրբեջանը շատ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն տարածաշրջանային, այլեւ գլոբալ մակարդակով», - ընդգծել է Քլինթոնը: Էլմար Մամեդյարովն իր հերթին նշել է, որ Վաշինգտոնում կայացած հանդիպումն առաջխաղացում կդառնա ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերության հարցում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---