Գաղութում մահացել է Ալեքսեյ Նավալնին![]() 16 փետրվարի 2024 - 15:35 AMT PanARMENIAN.Net - ՌԴ հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է գաղութում։ Այդ մասին հայտնել է ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության վարչությունը։ Նա իրեն վատ է զգացել զբոսանքի ժամանակ և կորցրել է գիտակցությունը՝ բժիշկները գրանցել են նրա մահը, գրում է «Կոմերսանտը»։ «Կատարվեն են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման գործողությունները, որոնք դրական արդյունք չեն տվել»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Նավալնին պատիժը կրում էր Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանի Խարթ ավանում գտնվող «Բևեռային արջ» ուղղիչ գաղութում, ուր նրան վերջերս էին տեղափոխել Վլադիմիրի մարզից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պատիժների հարկադիր կատարման դաշնային ծառայությունը զբաղվում է բոլոր ստուգումներով, հատուկ հանձնարարություններ հարկավոր չեն։ Նա հավելել է, որ Նավալնու մահվան պատճառները պետք է պարզեն բժիշկները։ Նավալնին դատապարտվել էր այսպես կոչված «ծայրահեղականության գործով», որով նրան մեղադրանք է ներկայացվել է ՌԴ ՔՕ 7 հոդվածով, որոնցից ամենածանրը Ռուսաստանում ծայրահեղական ընկերակցություն ստեղծելու մասին էր։ 2023–ի օգոստոսին նա դատապարտվել էր 19 տարվա ազատազրկման և Վլադիմիրի շրջանից տեղափոխվել հատուկ ռեժիմի գաղութ։ «Ծայրահեղականության գործով» դատավարությունը գատղնի էր ընթացել՝ այն սկսվել էր հունիսի 19–ին և ընդամենը մեկ ամիս տևել, իսկ բոլոր նիստերը դռնփակ են անցել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |