Նախագիծ․ 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառնա 0.25

Նախագիծ․ 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառնա 0.25

PanARMENIAN.Net - Կառավարությունն առաջարկում է ավոտմեքենանա «երկրորդ գծում» կանգնեցնելու համար 0․5-ի փոխարեն կիրառել 0․25 տուգանային միավոր։ Նախագիծը քննարկվում է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։

ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանի գնահատմամբ, շատ կարևոր նախագիծ են քննարկում, կառավարությունը որոշակի փոփոխություն է առաջարկել նախագծերի փաթեթում, հայտնում է Panorama.am-ը։

«Առաջարկվում է 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0․5-ից դարձնել 0․25՝ հաշվի առնելով ընդհանուր ծանրաբեռնվածությունը, արարքի վտանգավորությունը։ Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հետագայում պրակտիկայի վերլուծության արդյունքում կդիտարկենք ընդհանուր վիճակը, եթե որոշակի շտկումների կամ փոփոխությունների կարիք լինի ընդահնուր բալային համակարգում , կնախատեսենք»,- ասել է Սարգսյանը։

Նա հայտնել է, որ երկրորդ փոփոխությունն արվում է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի առաջարկով. տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար:

«Այս պահի դրությամբ կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնի խախտման համար նախատեսվում է միան տուգանք՝ առանց տուգանային միավորի, բայց, հաշվի առնելով արարքի հանրային վտանգավորությունը, ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից այս արարքի կարևորությունը, նախատեսում ենք՝ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կատարելու պայմաններում սա կառաջացնի 2 տուգանային միավոր։ Այսինքն, առաջին անգամ նախատեսվում է միայն տուգանք, երկրորդ անգամ, եթե արարքը կատարվի, տուգանք և 2 բալ տուգանային միավոր կլինի նախատեսված»,–ասել է փոխնախարարը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---