Անվավեր ճանաչել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի գործածությունը․ Դատարանում ԿԳՄՍՆ-ի դեմ հայց կա

Անվավեր ճանաչել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի գործածությունը․ Դատարանում ԿԳՄՍՆ-ի դեմ հայց կա

PanARMENIAN.Net - Փաստաբան Արա Զոհրաբյանը 7-րդ դասարանցիների ծնողների հետ հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության, «Հայոց պատմություն» դասագրքի մասով։

«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը, որի հեղինակը պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանն է, քննադատվում է մասնագիտական տարբեր շրջանակներում։ Մասնագետները բազմաթիվ սխալներ են մատնանշում։ Դասագրքի կիրառումն անընդունելի է համարում նաև Հայ առաքելական եկեղեցին։

«Տեղեկացնում եմ, որ 7-րդ դասարանի երեխաների ծնողների հետ միասին հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության:

Դատարանից խնդրել ենք Մովսես Խորենացու պատմությունը առասպել համարած և Հայոց պատմությունը վարկաբեկող Ս. Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի գործածությունը երաշխավորելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 03.08.2023թ. թիվ 1342-Ա/2 հրամանը ճանաչել անվավեր (այդ դասագրքի մասով)»,- հայտնել է Զոհրաբյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---