«Հայաստանում Գերմանիայի մշակույթի շաբաթների» շրջանակներում Երեւանում տեղի կունենա «Սիրո երեկո» 6 մայիսի 2009 - 23:11 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին «Հայաստանում Գերմանիայի մշակույթի շաբաթների» շրջանակներում Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան եւ Վալդորֆյան դպրոցը հրավիրում են «Սիրո երեկո» խորագրով միջոցառման: Վալդորֆյան դպրոցի աշակերտներն, օգտվելով աֆորիզմներից, գրել են «Մեկ հոգին երկու մարմնում» պիեսը, որի հիման վրա ներկայացում է բեմականացվել, որից հետո տեղի կունենա քննարկում: Նույն օրը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիրիժոր Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի կունեա «Հռենոսից մինչեւ Դանուբ» համերգը: Մենակատարներն են Անուշ Հովհաննիսյանն ու Աննա Մաիլյանը: Հայաստանի կամերային նվագախումբն ու կամերային երգչախումբը դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ կներկայացնեն Մոցարտի, Մենդելսոնի, Շուբերտի, Շտրաուսի եւ Բրամսի ստեղծագործությունները: «Հռենոսից մինչեւ Դանուբ» համերգաշարի առաջին համերգը, որի ժամանակ հնչել է Բախի «Սուրբ հարության» օրատորիան, տեղի ունեցավ ապրիլին եւ մեծ հաջողություն ունեցավ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով |