// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հրաչ Կապրիելյան. Քանի դեռ չի փոխվել ՀՖՖ-ի ղեկավարությունը, Հայաստանում ֆուտբոլ չի լինի

PanARMENIAN.Net - Այսօր «Արարատ» ՖԱ-ի կենտրոնակայանում ակումբի ղեկավարությունը, այդ թվում նախագահ Հրաչ Կապրիելյանը եւ նորանշանակ փոխնախագահ Արկադի Անդրեասյանը մամլո ասուլիս են հրավիրել, որի ժամանակ մեկնաբանել են ներկա «մեղմ ասած» անբարենպաստ իրավիճակը, որում գտնվում է ակումբը: Մամլո ասուլիսի ընթացքում ողջ խոսակցությունը հիմնականում վերաբերում էր հայկական ֆուտբոլում «անարդար մրցավարության» արդեն ծեծված թեմային:



«Հայկական ֆուտբոլում արդարություն չկա, եւ այդ անարդարությունը հատկապես ակնհայտ է Արարատի հանդեպ: Այսօրվա դրությամբ, մեր ֆուտբոլիստներից մի քանիսը, մասնավորապես բրազիլացիները, տեղափոխվել են մեր մյուս ակումբը` ֆրանսիական «Արարատը»: Նրանք իրենք հրաժարվեցին ելույթ ունենալ երեւանյան թիմի կազմում, քանի որ մրցավարների կողմից նրանց նկատմամբ անարդար որոշումներ են կայացվել: Այդ մրցավարները շատ վատ մարդիկ են: Այդպիսի իրավիճակից միակ ելքը ՀՖՖ-ից մրցավարական կոմիտեի առանձնացումն է, կամ ՀՖՖ-ի նախագահի հրաժարականը: Այդպիսի մրցավարներով հայկական ֆուտբոլն ապագա չունի: Մենք արդեն 11 տարի է պայքարում ենք անարդար մրցավարության դեմ: Ի՞նչքան կարելի է: Հայաստանի բոլոր թիմերը դժգոհ են մրցավարներից, ոչ միայն մենք: Ֆեդերացիան որոշակի հաշվարկներ է անում` որ թիմին օգնել, իսկ որին` ոչ: Մենք միշտ պատրաստ ենք մեծ ներդրումներ կատարել «Արարատ» ակումբում, սակայն երբ մեզ հետ այդպես են վերաբերվում, իմաստը կորում է»,. -ասել է Հրաչ Կապրիելյանը:



Արկադի Անդրեասյանը, իր հերթին, դժգոհություն է հայտնել ոչ միայն մրցավարների, այլեւ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի իր խոստումը չկատարելու առնչությամբ:



«Վերջին խաղերի ժամանակ նույնպես ոչ օբյեկտիվ մրցավարություն է եղել մեր նկատմամբ: Ես կարծում էի, որ Չախաչյանից վատ մրցավար չկա Հայաստանում, սակայն այժմ տեսնում եմ, որ շատերը նրան գերազանցել են: Իսկ ինչ վերաբերում է Եվրոպայի գավաթի խաղերին, ապա Հայրապետյանը խոստացել էր օգնել ՈՒԵՖԱ-ի գավաթի ընտրախաղերին նախապատրաստվելու հարցում, սակայն այն բանից հետո, երբ մենք դիմեցինք ՀՖՖ-ին` Հայաստանի առաջնությանը մասնակցելու համար Ռոմիկ Խաչատրյանին, Ալեքսանդր Պետրոսյանին եւ մի շարք այլ մեզ համար կարեւոր խաղացողների հայտագրելու նպատակով, նա մեզ մերժեց: Ճիշտ է, ըստ կանոնադրության, մենք իրավունք ունենք նրանց հայտագրել բաց տրանսֆերային պատուհանի ժամանակ: Բայց չէ-որ մենք շուտով պետք է Եվրոպայի գավաթի խաղ անցկացնենք: Իսկ այդ խաղացողներին հարկավոր է որոշակի խաղափորձ: Սակայն Ռուբեն Հայրապետյանը, հակառակ իր խոստումների, չցանկացավ օգնել թիմին», - նշել է Անդրեասյանը:
 Ուշագրավ
Աղյուսակը գլխավորում է Բելգիան
Մ-19 և Մ-17 հավաքականներում խզվել են պայմանագրերն արգենտինացի բոլոր մարզիչների հետ
«Ես գիտեի, որ ավելի արագաշարժ եմ: Նա ինձ ոչ մի բանով չզարմացրեց»,-ասել է Մուսասին մենամարտից հետո
Նա ինտենսիվ բանակցություններ է վարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ