Սյունիքում ԵՄ դիտորդների մասնակցությամբ վթարից տուժածներ չկան

Սյունիքում ԵՄ դիտորդների մասնակցությամբ վթարից տուժածներ չկան

PanARMENIAN.Net - Սյունիքում ԵՄ դիտորադական առաքելության անդամների մասնակցությամբ վթարի հետևանքով տուժածներ չկան։ ՀՀ ՆԳՆ-ից հաստատել են վթարի փաստն առանց մասնակիցների վերաբերյալ տվյալներ հայտնելու, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Այսօր՝ ժամը 9։33-ին հաղորդում է ստացվել, որ Տաթև-Լծեն ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել։ Մեկնած պարեկային կարգախումբն արձանագրել է նյութական վնասով վթար, տուժողներ չեն եղել»,- նշել են ՆԳՆ-ից։

Ավելի վաղ Shamshyan.com–ը հայտնել էր, որ ավտոմեքենան սպասարկում է Հայաստանում Եվրախորհրդի դիտորդական առաքելությանը և վարորդն ու 2 ուղևորները եվրադիտորդներ են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---