Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը վարժական հավաքներ կհայտարարվեն

Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը վարժական հավաքներ կհայտարարվեն

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ 3 ամիս ժամկետով: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

Հիմնավորման համաձայն, վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Որոշմամբ նախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 435 քաղաքացու, որոնցից 128-ը կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---