Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող է մահացել հրազենային վիրավորումից

Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող է մահացել հրազենային վիրավորումից

PanARMENIAN.Net - Մարտի 20–ին ժամը 14-ի սահմաններում ՌԴ 102-րդ ռազմաբազայի Կամխուտի զորավարժարանից հրազենային մահացու վիրավորումով Գյումրու ԲԿ է տեղափոխվել ռուս զինծառայող 22-ամյա Ռոման Շատերնիկովը։

Գյումրի ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ասել է, որ զինծառայողն իրենց մոտ տեղափոխվել է արդեն մահացած, հրազենային վիրավորման հետքերը եղել են պարանոցի ու իրանի հատվածում՝ ձախ կողմից, տեղեկացնում է «Ազատությունը»։

Ըստ տեղեկությունների, Կամխուտի զորավարժարանում ընթանում են զորավարժություններ: Թե ինչ հանգամանքներում է ռուս զինծառայողը ստացել մահացու հրազենային վիրավորում, այս պահին պարզ չէ։

Կամխուտի զորավարժարանում ռուսական 102-րդ ռազմաբազան պարբերաբար իրականացնում է մարտական զորավարժություններ։ Այս տարածքը, քանի որ սահմանազատված չէ արգելաքներով, հարակից գյուղերի բնակիչները զրկվելով արոտավայրերից իրենց անասուններին այդ տարածքում են արածեցնում, երբ զորավարժություններ չեն լինում։ Այս տարածքում Վահրամաբերդ գյուղից արդեն 3 մարդ է զոհվել ականի պայթյունից, որոնցից 2-ը՝ երեխաներ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---