Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2023-ին գրանցել է ավելի քան 30% աճ21 մարտի 2024 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ։ Զգալի աճել է նաև Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թվաքանակը՝ վերջին 3 տարում ավելանալով գրեթե 3 անգամ: Հաշվետու տարում Ամերիաբանկի հաճախորդների 72%-ը մինչև 10 մլն ՀՀ դրամ վարկավորումը ստացել է օնլայն` business.ameriabank.am հարթակի միջոցով: Նշենք նաև, որ 2023թ-ին ավելացել է նաև նույն հարթակի միջոցով օնլայն գրանցվող հաճախորդների մասնաբաժինը՝ հասնելով 18%-ի նախորդ տարվա 11%-ի համեմատ։ 2018թ-ին Բանկը գործարկել է Ամերիա Բիզնես էկոհամակարգը, որը գործում է մեկ պատուհանի սկզբունքով՝ առաջարկելով առանց բանկ այցելելու Ամերիաբանկում հաշիվ բացելու, քարտ ստանալու, Օնլայն/Մոբայլ բանկինգ ձեռք բերելու, վարկավորման դիմելու, ինչպես նաև այլ ծառայություններից ու արտոնություններից օգտվելու հնարավորություններ: Նշենք, որ այս տարի հարթակի կողմից առաջարկվող ծառայություններին ավելացել են ևս մի քանիսը: Business.ameriabank.am-ի միջոցով արդեն իսկ հնարավոր է ակտիվացնել POS տերմինալ ՀԴՄ սարքի վրա, պատվիրել ու ստանալ շարժական POS տերմինալ, ինչպես նաև ակտիվացնել Ameria PhonePOS ծառայությունը Android սմարթֆոնում։ Բոլոր դեպքերում հնարավոր է հայտը ներկայացնել օնլայն, ակտիվացնել POS տերմինալներ և PhonePOS ծառայությունը միաժամանակ մի քանի հասցեներում և օնլայն հետևել հայտերի ընթացքին։ Բացի այդ, Ամերիաբանկը բիզնեսի համար պարբերաբար իրականացնում է արշավներ՝ առաջարկելով վարկավորման հատուկ պայմաններ։ Այս պահին գործող արշավների մանրամասները՝ կայքում։ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |