«Գազպրոմ Արմենիայի» հետ Տավուշով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման հարց չի քննարկվել

«Գազպրոմ Արմենիայի» հետ Տավուշով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման հարց չի քննարկվել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ չի քննարկել Տավուշի մարզով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման հարց։ Այդ մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Արտաշես Գաբրիելյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Վրաստանից Հայաստան եկեղ մայրուղային գազատարն անցնում է Ոսկեպարի ճանապարհով, որը Ադրբեջանի կողմից ներկայացված 4 գյուղերի հանձնման պահանջը բավարարվելու դեպքում ևս հայտնվելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Նոր մայրուղային գազատարների կառուցման անհրաժեշտության դեպքում վերջիններիս համար պահանջվող աշխատանքների ծավալը հնարավոր է որոշել ելակետային տվյալների հավաքագրման արդյունքներով, իսկ պահանջվող գումարի չափը և աշխատանքների կատարման տևողությունը հնարավոր է որոշել նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման արդյունքներով»,–ասվում է Գաբրիելյանի պատասխանի մեջ։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---