ՌԴ-ում պետընկերություն կստեղծվի, որը կհավաքագրի աշխատանքային միգրանտներին

ՌԴ-ում պետընկերություն կստեղծվի, որը կհավաքագրի աշխատանքային միգրանտներին

PanARMENIAN.Net - ՌԴ-ում պետական ընկերություն կստեղծվի, որը կզբաղվի աշխատանքային միգրանտների կազմակերպված հավաքագրմամբ։ Դա կլինի «Աշխատանք Ռուսաստանում» ընկերությունը, որը համաձայնագրեր կկնքի գործատուների հետ, աշխատակիցների հասցեական ընտրություն կկատարի ըստ գործատուների ներկայացրած պահանջներին համապատասխան։ Այդ մասին հայտնել է ՌԴ աշխատանքի նախարարությունը։

Ընկերության ստեղծման վերաբերյալ ՌԴ նախագահի հրամանագրի նախագիծն արդեն մշակվել է, գրում է ՏԱՍՍ–ը։

«Աշխատանք Ռուսաստանում» ընկերությունը նաև պայմանագրեր կկնքի օտարերկրացի աշխատողների հետ, կվերահսկի արդեն ժամանած օտարերկրացիների զբաղվածությունը՝ արդյոք նրանք աշխատում են այն ոլորտում, որի համար ներգարվվել են:

Պետական ընկերության ստեղծումն ուղղված է աշխատանքային միգրացիայի կարգավորման հարցերի լուծման կատարելագործմանը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---