ՀՀ ԱԺ պատվիրակությունը չի միացել ՀԱՊԿ ԽՎ-ի՝ «Կրոկուսում» ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը27 մարտի 2024 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը, քանի որ ՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ Այդ մասին հայտնել է ԱԺ մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ «Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկ եղել է հայկական կողմին, մենք մերժել ենք»,- նշել է Ղուլյանը։ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը և փոխնախագահ Հակոբ Արշակյանն ավելի վաղ դատապարտել էին մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչությունը, որը 140 մարդու կյանք է խլել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են |