Ստեփանյան․ Արցախից բռնի տեղահանվածներից մոտ 11,000–ն արտագաղթել է ՀՀ-ից

Ստեփանյան․ Արցախից բռնի տեղահանվածներից մոտ 11,000–ն արտագաղթել է ՀՀ-ից

PanARMENIAN.Net - Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարել, որ Արցախից բռնի տեղահանված մոտ 11,000 մարդ է արտագաղթել Հայաստանից։ Նա հավելել է, որ այլ տվյալներ էլ են շրջանառվում, որ թիվը հասնում է մինչև 15 հազարի։

«Հիմնական պատճառը սոցիալ-կենցաղային պայմաններն են, որոնք խաթարում են մարդկանց բնականոն կյանքը Հայաստանում, դրա համար նախընտրում են տեղափոխվել Ռուսաստանի հարավային հատվածներ»,- նշել է Ստեփանյանը, գրում է Aysor.am-ը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 10, 800 անձ է Հայաստանում տեղավորվել աշխատանքի։

«Սրանք պաշտոնական թվերն են, ամենացավալին այն է, այս թվերի մեջ շատ քիչ տոկոս են կազմում կրթության բնագավառի ներկայացուցիչները։ Ընդամենը 220 ուսուցիչ է, որ ՀՀ կրթական հաստատություններում է այսօր աշխատում, մինչդեռ, Արցախում 4 հազար ուսուցիչ ենք ունեցել»,- նշել է Արցախի ՄԻՊ-ը։

Սա, ըստ նրա, ևս կնպաստի բռնի տեղահանված արցախցիների արտագաղթին։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացվել է մինչև 2024–ի ավարտը։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ներկայացնելով նախագիծը, ասել է, որ վճարումները կիրականացվեն նույն կարգով՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---