Խուզարկվում են ԱԺԲ գրասենյակներն ու անդամների տները մոտ 40 հասցեում29 մարտի 2024 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Նոր Նորք բաժնում կատարված առերևույթ ահաբեկչության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում մոտ 40 հասցեում։ Այդ մասին ասել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։ Նա նշել է, որ իրականացվում են նաև այլ քննչական գործողություններ։ Նշվել է նաև, որ հավելյալ տեղեկություն չի տրամադրվում։ Ըստ «Ազգային ժողովրդավարական բևեռի»՝ խուզարկել են իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, Արա Պապյանի, մարզերում իրենց գրասենյակներն ու այլ աջակիցների տները։ Մրտի 24–ին ժամը 17։00-ի սահմաններում, 3 հոգի փորձել են ներխուժել ոստիկանության վարչական շենք, նրանք գործադրել են նռնակ։ Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսին վնասազերծել են ԱԱԾ ծառայողները։ 3 անձանց ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, Ստեփան Հովակիմյանը և Վարդգես Գևորգյանը կալանավորվել են, իսկ Արթուր Մովսիսյանն այդ օրը վնասվածք ստանալու պատճառով դեռ գտնվում է բուժհաստատությունում։ Հովակիմյանը, Գևորգյանն ու Մովսիսյանը «Բևիռի» աջակիցներ են։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |