Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ

Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ

PanARMENIAN.Net - Թվային վճարումների ոլորտում առաջատար Visa-ն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ EBRD-ն, համատեղ կազմակերպել էին Women in Business of Armenia կոնֆերանսը, որի ընթացքում Visa-ն ներկայացրել է իր She’s Next Empowered by Visa համաշխարհային նախաձեռնությունը, իսկ EBRD-ն պատմել է Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված իր ավելի քան 10 տարվա գործունեության մասին:

Կոնֆերասնի ընթացքում տեղի է ունեցել պանելային քննարկում, որին մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը: Քննարկման ընթացքում նա խոսել է կնոջ անփոխարինելի դերի, բիզնես ոլորտում հաջողության կարևոր չափանիշների և մշակութային առանձնահատկությունների մասին։

«Բիզնես սկսելու համար նախ պետք է ունենալ վառ գաղափար՝ երազանք՝ ինչ-որ նոր բան անելու կամ ինչ-որ բանը նորովի անելու համար: Սակայն դա բավարար չէ: Պետք է իմանալ՝ ինչպես այդ գաղափարին տալ «բիզնես փաթեթավորում»․ որոշել թիրախային շուկան, գնագոյացումը, վաճառքի ուղիները, առաջխաղացման ռազմավարությունը, մատակարարների հետ հարաբերությունները և այլն: Շատ ուրախալի է, որ այնպիսի հզոր ընկերություններ, ինչպիսիք են Visa-ն և EBRD-ն, օգնում են կին ձեռներեցներին ձեռք բերել անհրաժեշտ բիզնես մտածելակերպ, հմտություններ ու կապեր»,- նշել է Տաթևիկ Խաչատրյանը:

She’s Next Empowered by Visa-ն համաշխարհային նախաձեռնություն է, որն ուղղված է կանանց պատկանող փոքր ու միկրո ձեռնարկությունների զարգացմանը: Այն կանանց առաջարկում է անհրաժեշտ գործիքներ և ռեսուրսներ՝ իրենց բիզնեսը սկսելու, զարգացնելու ու ընդլայնելու ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---