Ապրիլի 5-ից լուսաթափանցելիության 2-րդ և ամեն հաջորդ խախտման համար 29,000 դրամ տուգանք կգանձվի

Ապրիլի 5-ից լուսաթափանցելիության 2-րդ և ամեն հաջորդ խախտման համար 29,000 դրամ տուգանք կգանձվի

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ից սկսած՝ լուսաթափանցելիության թույլատրելի չափի խախտման համար նախատեսվելու է կրկնակիություն, այսինքն՝ 1 տարվա ընթացքում երկրորդ և հաջորդ անգամ խախտելու համար նախատեսվելու է տուգանք 29,000 դրամի չափով: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։

Տուգանքից բացի, նաև 2 միավոր կհանվի, հայտնում է Aysor.am-ը։

«Մեր հորդորն ու խնդրանքն է մեր վարորդներին, ովքեր դեռևս չեն մաքրել իրենց տրանսպորտային միջոցների ապակիները կամ չեն բերել լուսաթափանցելիության թույլատրելի չափի սահմաններին, մինչև ապրիլի 5-ը դա անեն, որպեսզի հետագայում չունենք խնդիրներ»,-ասել է Չիլինգարյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---