Բրյուսելում հանդիպել են Բլինքենն ու Ֆիդանը՝ քննարկել են ՆԱՏՕ–ում գործակցության հարցեր

Բրյուսելում հանդիպել են Բլինքենն ու Ֆիդանը՝ քննարկել են ՆԱՏՕ–ում գործակցության հարցեր

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրների արտգործնախարարների նիստի շրջանակներում հանդիպել է ամերիկացի գործընկերոջ՝ Էնթոնի Բլինքենի հետ:

Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ում նոր գլխավոր քարտուղարի ընտրությանը, F-16 կործանիչների վաճառքի գործընթացին, Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և նրանց կողմից PKK-ի հետ նույնացվող Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (YPG) դեմ պայքարում ԱՄՆ-ից ունեցած ակնկալիքներին վերաբերող հարցեր, հայտնում է Ermenihaber-ը։

Օրակարգում է եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ կատարելիք այցը և մի շարք այլ հարցեր: Հանդիպումը տևել է շուրջ 1 ժամ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---