Փաշինյան․ Պատմական ու իրական Հայաստանը համատեղելի չեն՝ սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար10 ապրիլի 2024 - 11:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատմական ու իրական Հայաստանը համատեղելի չեն և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։ Այդ մասին նա խոսել է ԱԺ–ում ՝ ներկայացնելով կառավարության 2023-ի ծրագրի կատարողականը: Ըստ Փաշինյանի պետք է կենտրոնանալ իրական Հայաստանի շահերի սպասարկման վրա և արձանագրել «պատմական Հայաստանին երբևէ վերադառնալու անհնարինությունը»։ Փաշինյանն ասել է, որ պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ առաջնորդելու է դեպի ցեղասպանության թակարդը, «որտեղ հայտնվելով, մենք փրկչի և հովանավորի կարիք ենք զգալու»։ Ըստ նրա, 44-օրյա պատերազմից հետո բանավեճ է սկսվել պատմական և իրական Հայաստանների շուրջ։ «Ես և կառավարությունը միայն 2022 –ին ենք արձանագրել, որ ՀՀ անվտանգության ապահովման առանցքային գործոնն արհամարհված է, պետականության հիմնադրման առաջին տարիներից է դա տեղի ունեցել։ Այդ գործոնը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններն են։ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է, որ կարող լրացուցիչ և որոշիչ գործոն դառնալ երկրի միջնաժամկետ և երկարաժամկետ անվտանգության ապահովման համար»,- ասել է Փաշինյանը։ Նա կարծիք է հայտնել, որ այժմ սահմանազատում է ընթանում պատմական ու իրական Հայաստանների միջև։ Ընդ որում , ըստ նրա, «այդ գործընթացն ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը»։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |