ԱԽ քարտուղարը Լիտվայում քննարկել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին ու զարգացումներին

ԱԽ քարտուղարը Լիտվայում քննարկել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին ու զարգացումներին

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ:

Կողմերը քննարկել են արտատրածաշրջանային անվտանգային մարտահրավերները և անդրադարձել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին ու զարգացումներին: Անվտանգային հարցերի համատեքստում երկուստեք կարևորել են Հայաստան-Լիտվա երկխոսության շարունակականությունը:

Ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Մարյա Կոսկելայի հետ՝ նրանք անդրադարձել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների զարգացման մի շարք ուղղությունների, քննարկել են Ֆինլանդիայի համապարփակ անվտանգության համակարգի կառուցման փորձը, ինչի համատեքստում ֆիննական կողմը հայտնել է իր պատրաստակամության մասին՝ Հայաստանի հետ կիսվելու իր փորձով:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---