Քոչարյան. Ցեղասպանության զոհերի անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն

Քոչարյան. Ցեղասպանության զոհերի անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ցեղասպանության 1.5 մլն հայ նահատակների անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։

«Կարող է միլիոն ու կես չէ, ավելի շատ է կամ ավելի քիչ։ Մինչև հիմա ինչի՞ մեր երկիրը այդ խնդիրը չի հասցեականացրել։ Հրեաներին դա հաջողվել է, մեզ չի հաջողվում։ Դա կարևոր է նաև հետագայում մեր հարաբերությունների կառուցման համար»,– ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Քոչարյանի խոսքով` այդ գործընթացը դեռ տարիներ առաջ պետք է արված լիներ եկեղեցու, քաղաքական կուսակցությունների, սփյուռքի կառույցների, պետական բոլոր ինստիտուտների կողմից։

«Ցեղասպանության թանգարանում նկարներից բացի պետք է բոլորի անունները լինեն։ Եթե չենք արել, թերացել ենք, այդ խնդիրը պետք է ունենա սկիզբ ու ավարտ։ Առջևում ապրիլի 24–ն է, պետք է հստակ իմանանք` 1.5 մլն է, թե 2 մլն»,– ասել է նա։

Պատգամավորը վստահեցրել է, որ քանի դեռ այդ արձանագրումը հայկական կողմը չի արել, Թուրքիան շարունակելու է հերքել իրողությունը։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---