Քոչարյան. Ցեղասպանության զոհերի անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն15 ապրիլի 2024 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ցեղասպանության 1.5 մլն հայ նահատակների անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։ «Կարող է միլիոն ու կես չէ, ավելի շատ է կամ ավելի քիչ։ Մինչև հիմա ինչի՞ մեր երկիրը այդ խնդիրը չի հասցեականացրել։ Հրեաներին դա հաջողվել է, մեզ չի հաջողվում։ Դա կարևոր է նաև հետագայում մեր հարաբերությունների կառուցման համար»,– ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։ Քոչարյանի խոսքով` այդ գործընթացը դեռ տարիներ առաջ պետք է արված լիներ եկեղեցու, քաղաքական կուսակցությունների, սփյուռքի կառույցների, պետական բոլոր ինստիտուտների կողմից։ «Ցեղասպանության թանգարանում նկարներից բացի պետք է բոլորի անունները լինեն։ Եթե չենք արել, թերացել ենք, այդ խնդիրը պետք է ունենա սկիզբ ու ավարտ։ Առջևում ապրիլի 24–ն է, պետք է հստակ իմանանք` 1.5 մլն է, թե 2 մլն»,– ասել է նա։ Պատգամավորը վստահեցրել է, որ քանի դեռ այդ արձանագրումը հայկական կողմը չի արել, Թուրքիան շարունակելու է հերքել իրողությունը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |