Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ճանապարհը

Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ճանապարհը

PanARMENIAN.Net - Մեկնարկել է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ33+500-կմ38+100 հատվածի հիմնանորոգումը, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Գառնիից Գեղարդ ճանապարհի 4.6 կմ երկարությամբ հատվածում կապալառուն այս պահին կատարում է հողային՝ ճանապարհային ծածկի քանդման աշխատանքներ։ Դրան կհետևեն հիմքի կառուցման‚ երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և այլ աշխատանքներ։

Աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---