ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգել է ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների զոհերի հիշատակը

ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգել է ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգել է ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների զոհերի հիշատակը:

Օգոստոսի 3-ը որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու վերաբերյալ նախագծի քննարկման շրջանակում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց ևս մեկ անգամ գլուխ խոնարհել ցեղասպանության ենթարկված հայ, եզդի, հույն և ասորի ժողովուրդների համար, հոտնկայս հարգել, հայտնում է Արմենպրեսը։

Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը միացել է առաջարկին՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր ցեղասպանված ժողովուրդների հիշատակը:

Նիստին ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---