Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ Օրինագծին կողմ է քվեարկել է 83 պատգամավոր, ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը, հայտնում է Sputnik-georgia-ն։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին։

Զուրաբիշվիլին դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ԵԽ նախագահ Շառ Միշելին՝ խնդրելով Եվրախորհրդի նիստում քննարկել խնդրահարույց օրինագծի ընդունումը Վրաստանում։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ դրանով Զուրաբիշվիլին ի ցույց է դնում, որ չի համարում Վրաստանը պետություն, գրում է Sputnik-georgia-ն։

Օրինագծի քննարկումն ուղեկցվում է զանգվածային բողոքի ակցիաներով։ Ըստ օրինագծի, ոչ կառավարական կազմակերպություններն ու ԶԼՄ–ները, որոնք ավելի քան 20 տոկոսով ֆինանսավորվում են արտերկրից, պետք է գրանցվեն որպես օտարերկրյա ուժի շահերը ներկայացնող կազմակերպություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ դա անհրաժեշտ է դրամաշնորհների ստացման թափանցիկությունն ապահովելու համար։ Սակայն ընդդիմադիր կուսակցություններն ու անկախ լրագրողները հայտարարել են, որ օրինագիծը քննադատությունը Վրաստանում ճնշելու և նրա անդամակցումը ԵՄ–ին կանխելու փորձ է։ Նրանք կարծում են, որ ներկայացված օրինագիծը պատճենում է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքը։

Օրինագիծը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացվել դեռևս մեկ տարի առաջ, սակայն, զանգվածային բողոքի ցույցերի պատճառով այն հանվել էր օրակարգից։

ԱՄՆ–ն խորը մտահոգություն է հայտնել օրենքի նախագծի կապակցությամբ՝ շեշտելով, որ այն կշեղի Վրաստանին իր եվրոպական ուղուց։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---