Հայաստանը Տաթևի և Տաթևի մեծ անապատ համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության տակ առնելու հայտ կներկայացնի18 ապրիլի 2024 - 09:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստվում է հայտ ներկայացնել Տաթևի և Տաթևի մեծ անապատ վանական համալիրները Հաագայի կոնվենցիայի շրջանակներում ուժեղացված պաշտպանության տակ առնելու համար։ Այդ մասին ասուլիսում ասել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, հայտնում է Արմենպրեսը։ «Այս պահին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Տաթևի և Տաթևի մեծ անապատ վանական համալիրները Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի շրջանակներում ուժեղացված պաշտպանության տակ առնելու համար հայտ պատրաստելու նպատակով: Այս աշխատանքները մեկնարկել են, նախապատրաստական փուլի մեջ ենք, միջազգային փորձագետների հետ հանդիպումներ ենք ունենում։ Նախնական պայմանավորվածությամբ՝ անհրաժեշտ փաստաթղթերը կստորագրվեն մայիսի վերջին»,- մանրամասնել է նա։ Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիան ընդունվել է Հաագայում (Նիդեռլանդներ) 1954 թվականի մայիսի 14-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության օբյեկտների զանգվածային ոչնչացման հետքերով և առաջին միջազգային պայմանագիրն է, որը լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում ՝ նվիրված բացառապես զինված հակամարտությունների դեպքում մշակութային ժառանգության պաշտպանությանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |