Տոյվո Կլաարն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում

Տոյվո Կլաարն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի Կլաարն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում։ Այդ մասին ասվում է Եվրոպական արտաքին կապերի ծառայության կայքում։

Նրա թեկնածությունը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի տարբեր երկրներում ԵՄ դեսպանների և գրասենյակների ղեկավարների թեկնածուների ցուցակում է ընդգրկված։

Կլաարը, մինչև Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ դառնալը, զբաղեցրել է ԵՄ արտաքին կապերի Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի պաշտոնը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---