ՌԴ–ում կոմերցիոն կազմակերպություններն այլևս չեն կարողանա ռուսաց լեզվի քննություն անցկացնել միգրանտների համար

ՌԴ–ում կոմերցիոն կազմակերպություններն  այլևս չեն կարողանա ռուսաց լեզվի քննություն անցկացնել միգրանտների համար

PanARMENIAN.Net - ՌԴ–ում կոմերցիոն կազմակերպություններն այլևս չեն կարողանա ռուսաց լեզվի քննություն անցկացնել և լեզվի իմացության հավաստագրեր տալ միգրանտներին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ կրթության և գիտության նախարար Վալերի Ֆալկովը։

Ըստ նրա, այդ պահանջն ուժի մեջ կմտնի մայիսի 1–ից, գրում է Lenta.ru-ն։

Ֆալկովը կարծում է, որ ՌԴ յուրաքանչյուր տարածաշրջանում պետք է լինի պետական համալսարան, որը ռուսաց լեզվի քննություններ կանցկացնի օտարերկրացիների համար։

«Ռոսօբրնադզորը» ավելի վաղ հայտնել էր նաև միգրանտների համար քննություններում բովանդակային փոփոխությունների մասին՝ այժմ քննության մեջ կներառվի նաև բանավոր խոսքի ստուգում: Չի բացառվում, որ կբարձրացվի կացության թույլտվության և քաղաքացիության ստացման համար անհրաժեշտ անցողիկ բալը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր Գլխավոր դատախազությանը խստացնել հակաքրեական միջոցները այդ թվում նաև միգրացիայի ոլորտում։ Նա նաև կոչ էր արել հասնել նրան, որ ներգաղթյալներն իմանան և պահպանեն ընդունող կողմի օրենքներն ու ավանդույթները։

Photo. TASS
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---