Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը23 ապրիլի 2024 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին արվեստի ոլորտի ամենահեղինակավոր ցուցահանդեսի՝ Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի մեկնարկի նախօրեին, քաղաքի Ռամո դե լա Տանա 2124ա հասցեում բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը: Կարմիր ժապավենը կտրվել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանի և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի կողմից: Վենետիկը մարդաշատ էր այս գողտրիկ անկյունում, որտեղ հայտնի արտիստներ Րաֆֆի Ետալեանը և Էլենե Մետրևելին ներկայացրել են սեփական արվեստի գործերը։ Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ՝ հիմք դնելով հետագա համագործակցության համար:
«AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան, իսկ այդ անսահմանության մեջ ծնվում է յուրահատուկ կապ ստեղծագործողի, դիտողի և միջավայրի միջև», - ընդգծել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հայտարարել է, որ այս տարի աննախադեպ երևույթ է տեղի ունենում Վենետիկի բիենալեում, քանի որ Հայաստանը ներկայանում է երկու տաղավարով՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական տարածքով և AKNEYE ֆիջիթալ սփեյսով:
Արվեստի համակարգող Անաստասիա Դոուսոնը նշել է, որ AKNEYE ֆիջիթալ սփեյսն արվեստի ավանդական մոտեցումների և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների զուգադրումն է: Քանդակի և NFT տեխնոլոգիայի համադրությունը հնարավորություն է տալիս դիտորդներին տեսնել նոր իրականություն՝ միաձուլելով ֆիզիկական և թվային աշխարհները: Բիենալեի ընթացքում AKNEYE-ի ֆիջիթալ սփեյսը ներկայանում է որպես ոչ մրցութային նախագիծ՝ իր աջակցությունը ցուցաբերելով հայկական ազգային տաղավարին: Սփեյսում ցուցադրված են բազմաթիվ հայ և միջազգային ճանաչում վայելող օտարազգի ստեղծագործողների աշխատանքները՝ նպատակ ունենալով խթանել հայկական մշակույթի պատշաճ ներկայացումն ու տարածումն արտերկրում:
Ցուցադրությունը կավարտվի նոյեմբերի 24-ին: Մինչ այդ կա հիանալի հնարավորություն՝ այցելելու հիասքանչ Վենետիկի սրտում գտնվող նորաբաց AKNEYE ֆիջիթալ սփեյս: Աշխարհում երրորդ ֆիջիթալ NFT սփեյսն է, որտեղ ձուլվել են թվային և ֆիզիկական աշխարհները: Այստեղ կարելի է բացահայտել NFT-ներն իրենց ֆիզիկական ձևաչափով և գնել ինքնատիպ արվեստի գործեր: AKNEYE ֆիջիթալ սփեյսը բաց է համագործակցության առաջարկների համար: Հեղինակավոր բիենալեի օրերին Վենետիկում գտնվող այս հիասքանչ անկյունում մինչև նոյեմբերի 24-ը կողք կողքի կքայլեն արվեստն ու տեխնոլոգիան: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |