Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը26 ապրիլի 2024 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկն արդեն վիրտուալ աշխարհում է և հասանելի է բոլորին հայկական ամենաթրենդային տիրույթում՝ Ֆասթեքսվերսում։ Այս քայլով բանկն իր հաճախորդներին է առաջարկում բանկային ծառայություններից օգտվելու նոր՝ ժամանակակից փորձառություն։ Ֆասթ Բանկի վիրտուալ տարածքը՝ Fspace-ը, բանկի հաճախորդների և, մասնավորապես, երիտասարդների այն սեգմենտի համար է, որն ակտիվ օգտվում է համացանցից և պատրաստ է թվային փոխակերպման, բարձր է գնահատում նորագույն տեխնոլոգիաները և, անշուշտ, ուզում է առանց որևէ տեղ շտապելու և ավելորդ ժամանակ ծախսելու՝ աշխարհի ցանկացած վայրից, ցանկացած պահի հայտնվել Բանկում։ Fspace-ում Ֆասթ Բանկի աշխատակիցների, ավելի ճիշտ՝ նրանց ավատարների հետ հաճախորդները կարող են հաղորդակցվել private talk-ի միջոցով՝ զանգով։ Հնարավորություն կա նաև այդ պահին տարածքում գտնվող մարդկանց հետ խոսել public talk-ով կամ հաղորդագրություն գրելու միջոցով։ Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները։ Բանկի թվային տարածքում հայտնվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Fastexverse հավելվածը կամ գրանցվել կայքում, այնուհետև գրանցումը հաստատելուց հետո տեղափոխվել community բաժին և այնտեղ գտնել Fspace-ը։ Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |