Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի26 ապրիլի 2024 - 15:28 AMT PanARMENIAN.Net - ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով ներկայացավծ նախագծով առաջարկվում է մեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ տվյալ պահի դրությամբ առկա պարտքի չափով։ «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններն առաջարկել է հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։ «Այսօր, երբ քաղաքացին մեքենան տանում է տեխզննման, համակարգը ստուգում է՝ արդյոք այդ անձը տվյալ մեքենայի գույքահարկի գծով պարտավորություններ ունի՞, թե՝ ոչ: Եթե քաղաքացին չի վճարել տվյալ տարվա գույքահարկը, ապա, ըստ օրենքի համապատասխան ձեւակերպման, քաղաքացուն մենք ստիպում ենք, որ տվյալ տարվա գույքահարկը վճարի ամբողջությամբ»,- նշել է նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանը: Պատգամավորի խոսքով ժամանակին գույքահարկը տեխզննման գործընթացի հետ զուգորդելը գույքահարկը հավաքագրելու ապահովման գործիք է եղել: «Եթե քաղաքացու՝ գույքահարկը վճարելու ժամանակը մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 1-ն է, եւ վերջինս հունվարին կամ փետրվարին մեքենան տանում է տեխզննման, ապա կարծում ենք, որ չպետք է քաղաքացուն ստիպել ժամկետից շուտ վճարել իր հարկային պարտավորությունները»,- մանրամասնել է Բաբկեն Թունյանը: Նոր կարգավորմամբ խոսքը կվերաբերի միայն նախորդ տարիների հարկային պարտավորությունների կատարմանը: Պատգամավորի խոսքով լինում են դեպքեր, երբ քաղաքացին ամբողջ տարվա գույքահարկը ստիպված վճարում է տարվա սկզբին, սակայն հետագայում մեքենան օտարում է եւ անցնում տարբեր թղթաբանական գործընթացներ՝ ավելի վճարած գումարը վերադարձնելու համար: Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ նախաձեռնությունը հեղինակները մշակել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ: Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից: Բաբկեն Թունյանը, անդրադառնալով գույքահարկը յուրաքանչյուր ամիս վճարելու Կառավարության առաջարկին, նշել է, որ սկզբունքորեն դեմ չէ նման հնարավորություն ընձեռնմանը, սակայն, ըստ նրա, դա պետք է լինի ոչ թե պարտադիր, այլ կամավորության սկզբունքով: Հանձնաժողովի դրական եզրակացություն է տվել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա |