Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ

Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հանդիպել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչների հետ։

Սրբազանը տեղեկացրել է, որ հանդիպմանը ՀԱԿ-ից չորս հոգի են ներկա եղել, այդ թվում՝ ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, հայտնում է «Ազատությունը»։

Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել։

Հարցին, թե ՀԱԿ-ն աջակցո՞ւմ է շարժմանը, սրբազանը հստակ պատասխան չի տվել։

«Իրենք արդեն այս կամ այն կերպով այդ շարժման մեջ են, հետ են, հիմա զուտ այսպես կոչված, ֆորմալացնելու, պաշտոնականացնելու հարց կա։ Իրենք առաջարկություններ ունեն, մտահոգություններ ունեն, գաղափարների առաջարկներ ունեն, ձևեր ունեն։ Մենք ենք առաջարկներ, գաղափարներ ունեցել, հիմա իրենք խորհրդով էլ կքննարկեն», - ասել է սրբազանը։

Տավուշի թեմի առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր, որ հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ իրենց հետագա ուրվագիծն ու ուղղությունը կառուցելու համար։

Մայիսի 16–ին Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ուղերձ է հղել Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ու շեշտել` ՀՀ իշխանությունը պետք է հեռանա։ Բագրատ սրբազանը սահմանազատման հանձնաժողովների մայիսի 15–ի նիստը տխրահռչակ է անվանել և ընդգծել է, որ այն իրականացվել է մթության քողի տակ։Նա նշել է, որ ՀՀ իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից։

«Կրկնում եմ այլընտրանք չկա կա՛մ այսօր, կա՛մ երբեք։ Պետք է ազատագրենք մեր հայրենիքը ստորացումից, պարտադրանքից և ծաղրանքից»,– ասել է սրբազանը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---