Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել

Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել

PanARMENIAN.Net - Կիրանցի բնակիչները Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը։ Տեղեկությունը հայտնել է գյուղի բնակիչներից մեկը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Մարզպետը փակ հանդիպում էր կազմակերպել Կիրանցի տղամարդկանց հետ։

«Մարզպետն ասաց ոչ մի բան չի փոխվելու, սահմանազատվելու է, այսինքն ճանապարհը, 2 տունը, հողատարածքները, անցած տարի 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանն անցնում են Ադրբեջանին»,–ասել է հանդիպմանը մասնակցած կիրանցեցին։

Նրա խոսքով մարզպետը փորձել է գյուղացիներին հանգստացնել, ասել է պատ կկառուցենք, փոխհատուցում կտանք, բայց իրենք հիշում են Սյունիքի Շուռնուխի պատմությունը, երբ արդեն 4 տարի է` մարդիկ դեռ տուն չունեն։

Գյուղացիները թևաթափ են եղել, հասկացել են, որ եթե ճանապարհը չբացեն, կարմիրբերետավորներ են բերելու։

Ոստիկաններն էլ բացել են դեպի գյուղ տանող ճանապարհը։

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, պատասխանելով սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին հարցերին, նշել է, որ Տավուշում 25 հեկտար հողերը կվերադարձվեն Կիրանցին, և որ ճանապարհի տեղափոխման խնդիր կա։ Նշվել է նաև, որ սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ։

Մինչդեռ կիրանցեցիները դժգոհ են պայմանավորվածությունից և գիշերել են իրենց կողմից փակված ՀՀ–Վրաստան միջպետական ճանապարհին։ Նրանք տարակուսած են, թե ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմը որպես նպաստավոր լուր արձանագրել, թե Կիրանցին վերադարձվում է մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, այն դեպքում, որ այդ ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---