Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում վատ եղանակի պատճառով

Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում վատ եղանակի պատճառով

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում, գրել է «Հայկական ժամանակը»։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ վարչապետն ուղևորվում էր Տաշիր։

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ամեն ինչ կարգին է։

«Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։ Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»,–գրել է նա։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---