Միլլեր․ ԱՄՆ–ն մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամների ձերբակալություններով![]() 6 հունիսի 2024 - 11:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է ԱՄՆ–ն խորապես մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով։ Նա այդպես է պատասխնել Ադրբեջանում նոր ձերբակալության՝ Abzas Media–ի գործով հայտնի լրագրող և տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեի կալանքի մասին հարցին։ «Այն անձինք, ովքեր օգտագործում են իրենց հիմնարար ազատությունները, ներառյալ իրենց կարծիքն արտահայտելու ազատությունը, դրա համար չպետք է ձերբակալվեն։ Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց և հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները»,–ասել է Միլլերը։ Բաքվի դատարանը 3 ամիս 20 օրով կալանավորել է տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեին Abzas Media–ի գործով, որի մի խումբ աշխատակիցներ մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում արժույթի մաքսանենգության համար։ Մարտի 6–ին Ադրբեջանի ոստիկանությունը ներխուժել է Toplum TV հեռուստաընկերության տարածք, խուզարկություններ է անցկացրել ե ձերբակալել լրագրողներ Էլմիր Աբասովին ե Արազ Ալիեին: Toplum TV-ն առցանց հեռուստատեսություն է, որը հայտնի է իր անկախ դիրքորոշմամբ: Իրավապահները պնդում են, թե տեղեկություն են ստացել այն մասին, որ Toplum TV հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է արեմտյան կազմակերպությունների կողմից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |