Իրանի նորընտիր նախագահը պաշտոնը կստանձնի օգոստոսի սկզբին![]() 8 հուլիսի 2024 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնը կստանձնի օգոստոսի սկզբին։ Այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Մոջտաբա Յոսեֆին: Մինչ այդ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին պետք է հավանություն տա Փեզեշքիանի պաշտոնավարմանը։ Նախընտրական շրջանում Փեզեշքիանը խոստացել է վերջ դնել Իրանի «մեկուսացմանը» և կոչ է արել Արևմուտքի հետ կառուցողական բանակցությունների 2015–ի միջուկային գործարքը վերականգնելու համար, որով Իրանը համաձայնվել էր սահմանափակել իր միջուկային ծրագիրը արևմտյան պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Փեզեշքիանին՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ և Իրանի կառավարությունների համատեղ ջանքերի շնորհիվ կյանքի կկոչվեն ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև համատեղ ուժերով կմեկնարկեն մի շարք նոր ծրագրերի՝ «հանուն Հայաստանի և Իրանի բարեկամական ժողովուրդների բարօրության»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Փեզեշքիանի ընտրությամբ Թուրքիայի և Իրանի հարաբերությունները կզարգանան արագ տեմպերով։ Նա շեշտել է, որ «Փեզեշքիանն ադրբեջանական ծագումով թուրք է և Թավրիզում թուրքերեն է խոսում», գրում է ՌԻԱ Նովոստին։ ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի այդ երկրի հետ ԱՄՆ հարաբերությունների վրա, գրում է ՏԱՍՍ–ը։ Փեզեշքիանն Իրանի նախագահ է ընտրվել հուլիսի 5–ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 53 տոկոսը։ Նրա գլխավոր մրցակիցը պահպանողական թևին հարող Սայիդ Ջալիլին ստացել է մոտ 44 տոկոս։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |