ԶԼՄ. Պուտինը խնդրել է Իրանին Իսրայելի դեմ գրոհում հնարավորինս զուսպ լինել![]() 7 օգոստոսի 2024 - 12:52 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրան մեկնած Շոյգուի միջոցով խնդրել է Իրանի առաջնորդ Ալի Համենեիին «զուսպ արձագանքել» ՀԱՄԱՍ–ի ղեկավար Իսմայիլ Հանիայի Թեհրանում տեղի ունեցած սպանությանը։ Նա հորդորել է Իսրայելի դեմ գրոհում հնարավորինս խուսափել զոհերից խաղաղ բնակչության շրջանում։ Այդ մասին հայտնել է Reuters-ը իրանական երկու իրազեկ աղբյուրի վրա հղումով: Աղբյուրները նշել են, որ Շոյգուի այցը Թեհրան եղանակներից մեկն էր, որ Մոսկվան օգտագործել է «անհրաժեշտության զսպվածության» մասին Իրանին իր հորդորը հասցնելու համար։ Նշվում է, որ ոչ Կերմլը, ոչ Իրանի ԱԳՆ–ն գործակալության հարցումներին չեն արձագանքել։ Իրանը որոշել է հարվածել Իսրայելին և հայտնել է այդ մասին Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի միջոցով։ Հարվածը սպասվում է ի պատասխան ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի անդամ Իսմայիլ Հանիայի սպանության, որը կատարվել է Թեհրանում՝ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության օրը։ Դրան նախորդել էր Բեյրութում ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» հրամանատարներից մեկի սպանությունը։ Photo. TASS ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |