Մահացել է Գյուլենը, որի արտահանձնումն Անկարան պահանջում էր ԱՄՆ–ից

Մահացել է Գյուլենը, որի արտահանձնումն Անկարան պահանջում էր ԱՄՆ–ից

PanARMENIAN.Net - Թուրքիայի ներկայիս իշխանությունների կողմից կողմից հետապնդվող, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը մահացել է: Այս մասին հայտարարություն է տարածվել Գյուլենին պատկանող Herkül կայքի X-ի միկրոբոլոգում։

Գրառման մեջ նշվում է, որ 83 տարեկան Գյուլենը մահացել է հոկտեմբերի 20-ին՝ հիվանդանոցում:

Լուրը հաստատել է նաև Գյուլենի զարմիկը, գրում է Ermenihaber-ը։

Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։ Թուրքական կողմն արդեն երկար տարիներ է ինչ ԱՄՆ-ից պահանջում է, որ Գյուլենը արտահանձնվի, սակայն Վաշինգտոնը չի բավարարել այդ պահանջը մինչ օրս։

Գյուլենը մեղադրվում է նաև Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահական կազմակերպության» ղեկավարը լինելու մեջ և վերջինիս նկատմամբ այդ հատկաիշներով դատական գործ կա հարուցված:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---