ԼՂՀ ԱԳՆ ղեկավար. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հակամարտության կարգավորման անկյունաքարն է18 մայիսի 2009 - 21:31 AMT PanARMENIAN.Net - 15 տարվա զինադադարը ԼՂ պետականության կայացման շարունակությունն է, դինամիկ համակարգի կառուցումը: Այդ մասին Լեռնային Ղարաբաղի Հանրային հեռուստատեսության «Վեստնիկ» ծրագրին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը: «Անկասկած, ամեն ինչ այնպես չի դասավորվում, ինչպես մենք կուզեինք, բայց մեզ հաջողվել է լուծել, իմ կարծիքով, գլխավոր խնդիրները. ստեղծել ենք բանակ` անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկը, կառուցել ենք պետական կառավարման ներքին համակարգ: Եւ այդ ամենը տեղի է ունեցել պատերազմի եւ հետպատերազմյան զինադադարի պայմաններում»,- նշել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը: Գեորգի Պետրոսյանը նաեւ նշեց, որ ղարաբաղյան կողմի համար հակամարտության կարգավորման անկյունաքարը ԼՂ ապագա կարգավիճակի հարցն է, հաղորդում է Karabagh-news.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |