Երևանում թենիսի ակադեմիա կհիմնվի![]() 4 նոյեմբերի 2024 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Երևանում թենիսի ակադեմիա կհիմնվի՝ այն կտեղակայվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և կունենա 6 բաց և 4 փակ կորտ: Նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Այդ մասին հայտարարվել է քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։ Մարզակառույցը կունենա 350 նստատեղ, որը հնարավորություն կտա միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնել: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև ասվել է, որ Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ: Ծրագիրը կյանքի կոչելու համար համայնքը գործակցում է միջազգային գործընկերների և խորհրդակցում ոլորտի մասնագետների հետ: Միջազգային չափանիշներին համապատասխան նոր մարզադաշտը կունենա 1000-ից ավելի հանդիսատեսի հնարավորություն և հնարավորություն կտա անցկացնել տարբեր մարզաձևերի մարզումներ ու միջազգային խոշոր մրցաշարեր: Տեխնիկական բնութագիրն արդեն պատրաստ է, կհայտարարվի նախագծի մրցույթ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |